
Բաքուն չի բավարարել Ռուբեն Վարդանյանի ոչ մի միջնորդություն, հայտնի է հաջորդ նիստի օրը
Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործով հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 10-ին:
Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչովայի փոխանցմամբ՝ Բաքվի դատարանը չի բավարարել Վարդանյանի և ոչ մի միջնորդություն՝ ստանալ գործի պատճենները, ծանոթանալ տեսանյութերին, մուտք գործել համացանց։