15 Ապր
2025
8.2° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով  հերթական դատական նիստը

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով հերթական դատական նիստը

Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով հերթական դատական նիստը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, իբր դատական նիստի սկզբում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր և ռազմաքաղաքական մյուս ղեկավարների նկատմամբ հոգեբանական ճնշումների և հոգեմետ դեղերի կիրառման վերաբերյալ հայաստանյան լրատվամիջոցներով տարածվող լուրերը սուտ են։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 10-ին, իսկ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին։

Ռազմագերիներ