16 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մայր Հայաստան» դաշինքն ու «Հանրային ձայնը» խոսել են Երևանում իշխանափոխության հնարավորության մասին

«Մայր Հայաստան» դաշինքն ու «Հանրային ձայնը» խոսել են Երևանում իշխանափոխության հնարավորության մասին

«Մայր Հայաստան» դաշինքն ու «Հանրային ձայն» կուսակցությունը հայտարարություններ
են տարածել՝  խոսելով Երևանում իշխանափոխություն իրականացնելու հավանականության
մասին։

«Բավական լուրջ հարված է հասցվել այս իշխանությանը։
Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ, և հիմա կասկածելիորեն
ուշանում է տվյալների հրապարակումը։ Ակնհայտ է, որ իրենց հարակից քույր կազմակերպության
միջոցով փորձում են ինչ-որ թվեր ստանալ։ Ամբողջական իշխանափոխության համար սա առաջին
քայլն է։ Մեկ բան ակնհայտ է՝ այս իշխանությունը չունի հանրային վստահություն, չունի
լեգիտիմություն։ Կարծում ենք, որ կա հնարավորություն՝ այս գործընթացը վերածել ընդհանուր
պայքարի և իշխանափոխության։ Պատրաստ եղե՛ք»,- այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան»
դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան
Ղուկասյանը ևս հայտարարել է իր աջակցության մասին։

«Պատրաստ եմ միավորվել մյուս երկու ուժերի
հետ՝ թեկուզ այն պայմանով, որ քաղաքապետի թեկնածուն լինի նրանցից մեկը։ Հայկ Մարությանն
է ցանկանու՞մ դառնալ քաղաքապետ։ Պատրաստ եմ։ Անդրանիկ Թևանյանն է ցանկանու՞մ։ Պատրաստ
եմ։ Եկեք միավորվենք»,-հայտարարել է Ղուկասյանը։

 Հիշեցնենք, որ երեկ կայացած Երևանի ավագանու
ընտըությունների նախնական արդյունքում ՔՊ-ն չի հավաքել 50 տոկոսից ավելի և ցուցակի
առաջին համար Տիգրան Ավինյանն օրենքի ուժով չի կարող քաղաքապետ դառնալ։