07 Փտր
2025
7.4° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակման համար. Պեսկով

Ռուսաստանն ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակման համար. Պեսկով

Կրեմլն ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակման կապակցությամբ, դա համարում է թյուրիմացություն և հույս ունի կարգավորել իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ափսոսում ենք այդ կապակցությամբ։ Կարծում ենք, որ դա թյուրիմացություն է, որը կհաջողվի կարգավորել», – նշել է նա։

Պեսկովը միաժամանակ նշել է, որ հաստատության աշխատանքի հարցը Մոսկվան Բաքվի գործընկերների հետ կքննարկի տարբեր մակարդակներով, հնարավոր է՝ նաև բարձրագույն: Կողմերը կլուծեն ստեղծված իրավիճակը՝ առաջնորդվելով բարի հարաբերություններով, հավելել է նա։

Ավելի վաղ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները, իրավաբանական գրանցման բացակայության պատճառով, պահանջել են փակել Բաքվում գործող Ռուսական տունը։