![Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության․ Խամենեի Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության․ Խամենեի](https://abcmedia.am/wp-content/uploads/2025/02/ali2.jpg)
Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության․ Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության, հայտնում է ТАСС գործակալությունը:
«Եթե մեզ սպառնան, մենք էլ իրենց կսպառնանք։ Եթե նրանք կատարեն իրենց սպառնալիքները, մենք կպատասխանենք»,- ասել է Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատարության հետ հանդիպմանը։
Նա նաև կտրականապես բացառել է Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը՝ վկայակոչելով փոխգործակցության նախկին փորձը, երբ ԱՄՆ-ը միջուկային համաձայնագիր կնքեց Թեհրանի հետ, բայց չկատարեց դրա պայմանները, այնուհետև միակողմանիորեն դուրս եկավ պայմանագրից։
«Համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների վերացում, սակայն դա տեղի չունեցավ։ Այդպիսի կառավարության հետ բանակցելը հիմարություն է և անազնիվ»,- ընդգծել է Խամենեին՝ հավելելով, որ Իրանը պետք է լուծի իր ներքին խնդիրները սեփական կառավարության աշխատանքով։