07 Փտր
2025
0.3° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը և Ադրբեջանը սահմանին հանդիպում են անցկացրել անհետ կորածների հարցով․ ԱԱԾ

Հայաստանը և Ադրբեջանը սահմանին հանդիպում են անցկացրել անհետ կորածների հարցով․ ԱԱԾ

Հայաստան ու Ադրբեջանը սահմանին հանդիպում են անցկացրել անհետ կորածների հարցով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպման լուրը հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

«Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն»,-ասվում է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ: