17 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
-1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեղրին իմ օրոք իր տեղում էր, Արցախը՝ փաստացի անկախ. Օսկանյան

Մեղրին իմ օրոք իր տեղում էր, Արցախը՝ փաստացի անկախ. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մեղրիի հանձնելու մասին տարածվող լոըերին՝ նշելով, որ Մեղրիի թեման շահարկողները պետք է առնվազն լռեն։

«Պետդեպի փաստաթղթերի առավել կիրառական հանգամանքն այն է, որ դրանք էապես ուժեղացնում են ՀՀ բանակցային դիրքերը՝ Ադրբեջանին որեւէ տարածք, միջանցք կամ նույնիսկ ճանապարհ տրամադրելու հարցում: Ադրբեջանը պատրաստ էր Արցախը փոխանակել Նախիջեւանի հետ կապով։ Փաշինյանն արդեն Արցախը հանձնել է Ադրբեջանին եւ Ադրբեջանը արդեն բանակցային խաղաքարտ չունի միջանցք կամ նույնիսկ ճանապարհ պահանջելու: Խնդիրն այն է, որ դիվանագիտական կարողություններ չունեցող Հայաստանը՝ միջազգային 0-ական գործոն դարձրած Փաշինյանը, չկարողացավ նույնիսկ դա ձեւակերպել եւ բանակցել: Հասկանո՞ւմ եք իրավիճակի աբսուրդը եւ վտանգը, մենք այսօր ունենք մի իշխանություն, որն արդեն տվել է Արցախը, կարող է տալ Սյունիքից մի հատված, կոպիտ ասած վերջում լինելու է եւ, եւ»,-ասել է Օսկանյանը։

Ըստ  նախկին պաշտոնյայի՝ հիմա օրվա իշխանությունը ժողովրդի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նվաստացուցիչ, ծանր ու հազարավոր զոհերով պարտություն, չունենք ոչ մի հուսալի դաշնակից, արտաքին քաղաքական դաշտում ոչ ոք Հայաստանին լուրջ չի վերաբերվում, չունենք ոչ մի արտաքին ներդրում, հասարակությունը երբեք այսքան պառակտված չի եղել։ 

«Մեր առջև ծառացած վտանգները մեծ են և շոշափելի։ Ժամանակներն արագ են անցնում, սերունդներ են փոխվում, անհրաժեշտ է հիշեցնել, թե որտեղ էինք և որտեղ ենք հիմա։ Մինչև 2008 թվականը՝ իմ նախարարության 10 տարիները եղել են Հայաստանի վերելքի տարիները։ Սա ոչ-ոք հերքել չի կարող։ Արցախն իր հարակից տարածքներով եղել է փաստացի անկախ, Հայաստանի սահմանները եղել են անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում։ Ռուսաստանի հետ եղել ենք հուսալի դաշնակիցներ, Վրաստանի հետ խորացրել ենք հարաբերությունները, Իրանի հետ ստեղծել ենք գազամուղ, ԱՄՆ-ի հետ իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ իրականացրել ենք դինամիկ բանակցային գործընթաց, դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ունեցել ենք զգալի արտասահմանայան ներդրումներ»,- ասել է նա։

Օսկանյանի խոսքով՝ այսօր Հայաստանի առաջ կանգնած են վտանգներ, որոնք Հայաստանի իշխանությունների անկարողության հետևանքով ավելի են խորացնելու Հայաստանի խոցելիությունը։

«Ինչ է տեղի ունենալու, եթե չունենանք դիվանագիտական գոնե մինիմալ կարողություններով օժտված իշխանություն։ Սահմանազատման քողի տակ կորցնելու ենք Հայաստանից լրացուցիչ տարածքներ, Հայաստանի սահմանները փոփոխվելու են, Թուրքիայի պահանաջով փոխվելու է Սահմանադրությունը, Արցախից մեկընդմիշտ հրաժարվել ենք արդեն, Մինսկի խումբը լուծարվելու է, ԵՄ դիտորդները հեռանալու են Հայաստանից, բոլոր միջազգային դատարանից ՀՀ  իրավական պահանջները հետ են քաշվելու, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան, և ամենավտանգավորը, Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին։ Վերջերս ԱՄՆ Պետդեպի հրապարակած փաստաթղթերը ջախջախեցին այն թեզը, որ Արցախի դիմաց Մեղրին տալու միտքը եղել է Քոչարյանինը, դա եղել է Հեյդար Ալիևի առաջարկը, որի անմիջական վկաներից մեկը եղել եմ ես։ Երբ Քոչարյանը Ժնևում ինձ ու Վազգեն Սարգսյանին ասաց, որ Ալիևը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք, որ հայր Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից,: Մենք գիտեինք, որ Մեղրին տվող չկա, բայց մենք կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից: Հենց դա էլ հաջողությամբ արեցինք 1.5 տարի բանակցելու արդյունքում Քիվեսթում, այնտեղ արձանագրվեց, որԱրցախը Լաչինով տրվումէ Հայաստանին, իսկ Ադրբեջանը Արաքսի ափով՝ վերգետնյա էստակադայով կապ է ունենալու Նախիջեւանի հետ: Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ ես առնվազն պետք է լինեինք դիավանագիտական անմեղսունակ, որ արհամարհեինք Ալիւեւի՝ Արցախը զիջելու ցանկությունը եւ աղբաման նետեինք թեկուզ եւ բանավոր նրա առաջարկությունը, ինչպես որ Փաշինյանը դիվանագիտական անմեղսունակություն ցուցաբերելով 2018 թվականին աղբաման նետեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկած մադրիդյան փաստաթուղթը, որի առանցքային ձեռքբերումը հենց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էր»,- ասել է նա։

Ռազմագերիներ