12 Փտր
2025
-5.9° c ԵՐԵՎԱՆ
-8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի․ News.am

Հայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի․ News.am

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը շուտով կբացվի. գրում է News.am-ը՝ հղում տալով իր դիվանագիտական աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ անցակետի բացումը նախատեսված է մարտի 1-ին։ Միաժամանակ նախատեսվում է, որ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։

Ներկայում Հայաստանի Հանրապետությունում ԱԴԾ տնօրինությունը հսկողություն է իրականացնում հայ-թուրքական սահմանի ամբողջ պարագծով։ Նախկինում հաղորդվել էր, որ անցակետի վերանորոգման համար հայկական կողմը ավելի քան 1 միլիարդ դրամ է ծախսել։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման առաջին փուլը նախատեսված է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար։