
Թրամփն ասել է, որ Ուկրաինան «մի օր կարող է լինել ռուսական»
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի շաբաթվա վերջին կայանալիք հանդիպմանն ընդառաջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան «մի օր կարող է լինել ռուսական». գրում է The Guardian-ը։
Թրամփը քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտությունը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հորդորելով վերջ դնել գրեթե երեք տարի շարունակվող պատերազմին։ «Հնարավոր է՝ նրանք համաձայնության գան, հնարավոր է՝ չգան: Հնարավոր է նրանք մի օր ռուս լինեն, հնարավոր է՝ մի օր ռուս չլինեն»,- նշել է Թրամփը։