![Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի՝ կարելի է բերել պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց դա անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ․ Արցախի ՄԻՊ Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի՝ կարելի է բերել պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց դա անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ․ Արցախի ՄԻՊ](https://abcmedia.am/wp-content/uploads/2025/02/b38e7b2eb3a0fca2f7dfc10ec4cee2c0_m.jpg)
Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի՝ կարելի է բերել պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց դա անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ․ Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արցախցիներին ուղղված մեղադրանքին, իբրև նրանք չեն մնացել Արցախում ու պայքարել։
«Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը։
«Երբ Ֆրիդոմ Հաուսը ներկայացնում էր Արցախում էթնիկ զտման մասին անգլալեզու զեկույցը՝ փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները, քննարկման ժամանակ հարց տվեցի, թե ինչպես կարելի է անել, որ զեկույցը հասանելի լինի նաև հայ հանրությանը, որպեսզի մարդիկ ծանոթանան Արցախում կատարվածին, և ի վերջո վերանա այն անիմաստ հարցերի շարանը, թե ինչու չկռվեցիք, կարելի էր մնալ ու պայքարել և այլն:
Երևի միամտություն էր կարծել, թե զեկույցը կամ բազմաթիվ այլ փաստագրող նյութեր կարող են որևէ բան փոխել, քանի որ ատելության խոսք գեներացնող այդ թեզերը հրապարակ են նետվում քաղաքական իշխանության և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից, և դրա դեմ պայքարը ենթադրում է պայքար պետական քարոզչամեքենայի դեմ։
Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։