20 Ապր
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ում զարմացած են Հայաստանի եվրաինտեգրման մասին հայտարարություններից․ ռուսական մամուլ

ԵՄ-ում զարմացած են Հայաստանի եվրաինտեգրման մասին հայտարարություններից․ ռուսական մամուլ

Հայաստանին դժվար ճակատագիր է սպասվում, եթե անդամակցի Եվրամիությանը, վստահ է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմեթը։ NEWS.ru-ի հետ զրույցում խորհրդարանականը կարծիք է հայտնել, որ հանրապետությունն իրեն դատապարտում է փորձությունների։ Նա Երևանին խորհուրդ է տվել մի քանի անգամ մտածել նման ճակատագրական որոշում կայացնելուց առաջ։

Պատգամավորի խոսքով՝ միջազգային օրակարգը փոխվում է, և Եվրոպան Երևանին համառորեն ներքաշում է «աշխարհաքաղաքական աղացի» մեջ։ Նա չի բացառել, որ այսպիսով Հայաստանը վտանգում է կրկնել Ուկրաինայի ճակատագիրը։

Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Ալեքսանդր Կոնկովն Известия-ի հետ զրույցում նշել է, որ  ԵՄ-ում Հայաստանը ողջունելի չէ, իսկ երկիրն ինքը դաշինքին ինտեգրվելու կարիք չունի։ Նա հավելել է, որ ԵՄ-ն ինքը զարմացած է Հայաստանի եվրաինտեգրման մասին հայտարարություններից, քանի որ այդ հարցը քննարկման չի դրվել ասոցիացիայի բոլոր անդամների կողմից։ Ավելին, թյուրըմբռնումներ են առաջանում նաև Երևանի դաշնակիցների մոտ՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), քանի որ բոլորը հասկանում են, որ հնարավոր չէ միաժամանակ երկու հարթակներում աշխատել։

Միևնույն ժամանակ, հրատարակության զրուցակիցը կարծում է, որ Հայաստանը «չի պարի եվրոպական մեղեդու տակ» և լիովին չի ընդունի Բրյուսելի հայտարարած օրակարգը, մասնավորապես՝ ոչ ավանդական արժեքների վերաբերյալ։

«Հայաստանը հսկայական առավելություն է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից, ԵԱՏՄ-ի գործընկերների հետ փոխգործակցությունից։ Եվրամիությանն անդամակցելու ինչ-որ վերացական գաղափարի անցնելու դեպքում՝ Հայաստանը կկորցնի այս ամենը»,- եզրափակել է քաղաքագետը։

Ռազմագերիներ