28 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չբնակեցված տարածքներում գրանցված հարյուրավոր քաղաքացիներ, օտարերկրացիներ, առանց մատնահետքի կտրոն տրամադրելու դեպքեր․ «Հայաքվեի» արձանագրած խախտումները

Չբնակեցված տարածքներում գրանցված հարյուրավոր քաղաքացիներ, օտարերկրացիներ, առանց մատնահետքի կտրոն տրամադրելու դեպքեր․ «Հայաքվեի» արձանագրած խախտումները

«Հայաքվե» դիտորդական առաքելությունն ընտրատեղամասերի՝ տեսախցիկներով
ուղիղ հեռարձակման և տեղամասերով շրջիկ խմբերի մշտադիտարկման արդյունքում արձանագրել
է խախտումեր, որոնք շտկված չեն։

85 հոգի գրանցված են Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/:
Հասցեն որոնելով google համակարգով բերում է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք,
որը, սակայն, բնակելի չէ:

Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում /Խանջյան 27/ գրանցված է 86 հոգի:

Մեկ այլ տարածք, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային գրանցված
է 48 հոգի:

Մալյան նրբանցք 4-34 հասցեում, որը համապատասխանաբար Նորքի գերեզմանատունն
է, գրանցված է 159 ընտրող:

Շիրակի օժանդակ տնտեսության 447-ում, որը բնակության ոչ ենթակա
տարածք է, գրանցված են 171 քաղաքացի:

Օդանավակայան 50 հասցեում, որը բնակության ոչ ենթակա տարածք է,
գրանցված են 66 քաղաքացի:

Բազմաթիվ քվեատուփերի վրա 4 փոքրիկ անցքեր կան. դրանք պետք է փակ
լինեն:

Թաիրովի 46 հասցեում՝ ոչ բնակելի տարածքում, գրանցված է 172 քաղաքացի:

6/30  տեղամասում գրանցման սարքերն ունեն անձնագրային ճանաչելիության
խնդիր

6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ օգնի քվեարկել,
սակայն նախագահի զգուշացումից հետո հեռացել է քվեախցիկից:

2/25 տեղամաս /Նոր Նորքի 7-րդ զանգված/ քաղաքացին ահազանգել է,
որ իրենց տան հասցեում ավելացել են մարդիկ, որոնց նա չի ճանաչում /5 հոգի/:

Նոր ստացած անձնագրերով անձինք են մոտենում ընտրատեղամաս, որոնց
ժամկետը դեռ 6 ամիսը լրացած չէ։ Ուշադրություն դարձրեք անձնագրերի ժամկետներին։

8/60 հանձնաժողովի նախագահը ծրարը պատռել և նետել է աղբարկղը:

Մի քանի տեղամասերում առանց մատնահետքի ճանաչման կտրոն տրամադրելու
դեպքեր են արձանագրվել:

Մի քանի տեղամասերում նկատվել են ռուսներ և հնդիկներ, ովքեր խմբերով
են ժամանում: Որպես կանոն նրանք չեն տիրապետել հայոց լեզվին:

6/13 տեղամասում /Թիվ 43 մանկապարտեզ/ տեղակայված մի տնակի մեջ
մեծ թվով մարդիկ կան՝ ջահել տղաներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում:

9/42 ընտրատեղամաս մի քաղաքացի մոտեցավ՝ հայտնելով, որ Գերմանիայում
բնակվող իր ընկերուհին՝ Աստղիկ Մութաֆյանը, խնդրել է իրեն գալ ընտրատեղամաս և արձանագրել,
որ իրենք երկրում չեն և իրենց փոխարեն ոչ մեկը չքվեարկի։

2/29 տեղամասում ծերունին փորձել է հանձնաժողովի ձեռքի տակ գտնվող
ցուցակները նայել: Ասել են դրսի ցուցակները նայեք, վեճ է սարքել:

4/33 տեղամասից 50 մետրից մոտիկ փակցված է Ավինյանի մեծադիր պաստառը

4/53 տեղամասում ուղիղ 50 մետրի վրա իրենց գրասենյակն ու պաստառն
է:

1/3 ընտրատեղամասում քվեախցիկում գրիչով նշված է եղել N2:

Ժամը 11:30-ից elections.am/
կայքը չի գործում, 12:10-ի դրությամբ վերականգնված չէ, հետևաբար՝ 475 ընտրատեղամասերից
ուղիղ հեռարձակումը չի գործում:

Երևանում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացիների
թիվը 89-ն է, մինչդեռ անզեն աչքով երևում է, որ տարբեր տեղամասերում հնդկաստանցի ընտրողների
թիվը շատ ավելին է:

6/12 տեղամասում տարեց մարդը, չենթարկվելով հանձնաժողովի նախագահի
հրամանին, փորձում էր բաց քվեարկել: Դեպքը արձանագրելուց հետո անծանոթ օգնականի օգնությամբ
կատարել է քվեարկություն:

6/12 տեղամասում լուսանկարել են քվեաթերթիկը, որն արձանագրել է
նախագահը և հրավիրել ոստիկան: