19 Փտր
2025
8.4° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան կլինի բանակցությունների սեղանի շուրջ, բայց  Եվրոպան այնտեղ չի լինի․ ԱՄՆ նախագահի բանագնաց

Ուկրաինան կլինի բանակցությունների սեղանի շուրջ, բայց Եվրոպան այնտեղ չի լինի․ ԱՄՆ նախագահի բանագնաց

Ուկրաինան կլինի բանակցությունների սեղանի շուրջ, բայց Եվրոպան այնտեղ չի լինի, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

«Քննարկվում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տարբերակներ, սակայն վերջնական որոշումը կհայտնի Թրամփը»,- նշել է նա։

«Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի մեկ տարուց էլ շուտ, ես հրապարակայնորեն տրամադրում եմ 180 օր բոլոր կողմերին՝ ներգրավելու համար»,- ասել է Քելլոգը։

«Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմում Ուկրաինայի կորուստները երեք անգամ գերազանցում են ԱՄՆ-ի կորուստները Վիետնամում և Կորեայում միասին վերցրած։ Թրամփը ցանկանում է դադարեցնել դա»,- ընդգծել է նա։