
Ադրբեջանի հետ առանց միջնորդների բանակցելը սխալ է, խաղաղության չի բերի. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցհը՝ կետերով
- Շատերը մեր երկրում նեղացած են, թե ինչո՞ւ Ռուսաստանը իր պարտավորությունը չկատարեց։ Թեման շատ է քննարկվում։ Փորձենք այս ամեն ինչին նայել Ռուսաստանի աչքերով։ Դու կարող ես կանգնեցնել այն, ինչ կատարվում է մեր Ղարաբաղում՝ միայն ուժային միջամտությամբ։ Այլ կերպ ուղղակի հնարավոր չէր։ Ուժային միջամտությունը ու՞մ համար, Հայաստանի համար, որը ճակատագրական պահին քեզ, կոպիտ ասած, «գցել է», որն անցել է քո թշնամիների ճամբարը։ Ձեզնից որևէ մեկն իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞, չեմ կարծում։ Սա ճակատագրական սխալ էր, և այս գինը մենք բոլորս վճարել ենք, վճարել ենք Արցախի կորուստով։
- Աշխարհում մեծ անկայունության գործոն կար, Ուկրաինայում պատերազմ էր, ըստ էության պատերազմ էր Ռուսաստանի դեմ, և այդ անկայուն վիճակում փոխանակ մենք ամրացնենք անվտանգային համակարգը՝ լրացնելով պարսկական գործոնով, մենք սկսել ենք անխնա քանդել այն համակարգը, որը քիչ թե շատ ապահովում էր խաղաղությունը Ղարաբաղում։ Եթե մեր ռազմավարությունը եղել է այդ պահն օգտագործելը՝ Ռուսաստանից հեռանալու համար, մենք պետք է սպասեինք, որ Ռուսաստանը իր շահերը Հարավային Կովկասում պաշտպանելու համար անպայման ավելի ջերմ հարաբերություններ հաստատելու է Բաքվի հետ։ Ու սա չհասկանալը, իմ կարծիքով, մանկամտություն էր արտաքին քաղաքականության մեջ։
- Ես շատ զգուշավոր էի, ոչ «այո» էի ասում, ոչ՝ «ոչ»։ Ես ուզում էի, որ թեման շարունակվի, բայց «Մեղրին տալու» շուրջ որևիցե համաձայնություն չի եղել։ Կարևոր է, որ Ալիևն ինքն ընդուներ, որ «պետք է անջատվենք»։ Ինչի համար է այս թեման տաքացել հիմա, որովհետև կա միջանցքի հարց կամ ճանապարհի հարց:
- Այսօր Հայաստանի իշխանությունը մեկ ցանկություն ունի՝ անել այդ զիջումը եւ հայտարարել «վաաայ, ես ինչ կապ ունեմ, էն ժամանակ եթե դա քննարկված չլիներ, էս թեման ընդհանրապես գոյություն չէր ունենա»: Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բանակցային բոլոր մանրամասներից, նա խորհրդարանական մեծամասնության ղեկավարն էր, որևիցե լուծում առանց իր համաձայնության հնարավոր չէր։
- Հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր փոքրիկ նավը չի հանում օվկիանոս, սպասում է՝ երբ կհանդարտվի, կամ եթե օվկիանոսում է, փորձում է մեծ նավի հանդիպել, որ իր անձնակազմը փրկի: Այս մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում աշխարհում եւ չհասկանալով քայլեր են ձեռնարկում, որոնք լուրջ վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունը: Ես չգիտեմ՝ մարմնի որ մասով են մտածում:
- Տեր-Պետրոսյանը հնարավորություն ուներ հրամանագրով ազատել մեզ պաշտոններից։ Այդ հարցը իրեն տվեք, ինչո՞ւ չի ազատել։ Ինչի՞ եք ինձ տալիս այդ հարցը։ Այն ժամանակ SMS-ներով չէին ազատում, ուղղակի SMS-ներ կա՞ր, թե՞ չկար, չգիտեմ։ Դուք ասում եք առաջնային մանդատ չունեիք, ես առաջնային մանդատ ունեի Ղարաբաղում և այդ մանդատից ես եմ հրաժարվել, որովհետև Լեոն Տեր-Պետրոսյանն էր ինձ խնդրել, որ ես գամ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու։ Եթե դուք գիրքը կարդացել եք, ուրեմն նաև այդ մասին տերապետում եք։ Հիմա ես առաջինն իմ մանդատից հրաժարվել եմ, եկել եմ Հայաստան և շատ հստակ պայմանավորուվածություններ են եղել, թե մենք ինչպես ենք աշխատելու։ Ես այն ժամանակ շատ պարզ ասել եմ, որ ես վաղուց «շեֆ» չեմ ունեցել։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները լավ էին, վատը չէին, բայց ես ասացի՝ «ես վաղուց շեֆ չեմ ունեցել, և ես գալիս եմ այստեղ այս նպատակի համար, և դու չնեղանաս, եթե ես քեզ որպես շեֆ չընդունեմ, ես ընդունելու եմ գործնական հարաբերություններ»։ Վազգեն Սարգսյանը կտա՞ր հրաժարական, թե՞ ոչ, ես չգիտեմ, անկեղծ ասած չենք էլ քննարկել այն ժամանակ, ուղղակի այնքան արագ այդ ամենը կատարվեց։ Իսկ Դուք, եթե ենթադրում եք, որ ինձ ազատեր, ես չպետք է պայքարեի, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին՝ իհարկե կպայքարի։
- Տեսականորեն, իհարկե կարող են հասնել խաղաղության։ Տեսականորեն։ Այն ֆորմատով, որով այսօր են բանակցում, խաղաղություն չէ։ Ամենից մեծ սխալներից մեկը, որ դու Ադրբեջանի հետ բանակցում ես առանց միջնորդների։ Ըստ էության՝ այդ փաստաթղթերին երաշխավորող որևէ պետություն կամ պետությունների միավորը չի լինելու։ Ընդհանրապես որևէ թուղթ, այսպես կոպիտ ասած, չի պահել, չի զսպել որևէ պատերազմ։ Եթե այդ օրինակներին հակառակ օրինակներն ունեք, բերեք, չկա այդպիսի բան։ Պատերազմը իրականում զսպելու համար այո՛, պետք են բանակցություններ, պետք են ստորագրված փաստաթղթեր և պետք են երաշխավորներ, հատկապես այսօր մենք հավասար պայմաններում չենք։ Ամենից լավ երաշխավորը բանակն է, եթե դու ունես այնպիսի բանակ, ինքն արդեն գոնե մի զգալի մասով խաղաղությունը երաշխավորում է։
- Պատերազմները շատ դեպքում ինչո՞ւ չեն սկսում, որովհետև հետևանքները նաև պատերազմը սկսողի համար կարող են լինել ծանր։ Հիմա կայուն խաղաղության համար որևէ գործոններ այս պրոցեսում չեմ տեսնում։ Ավելի երաշխավորված խաղաղություն բերելու համար՝ այս ֆորմատով չպետք է բանակցեիր։ Եվ բանակցային գործընթացը չպետք է հասցնեիր այս կետին։ Հիմա, մենք հասկանում ենք, որ ժողովրդի մի զգալի մասը մինչև վերջ չի կարդում, վերնագրերով ենք ապրում և ոչ միայն ժողովուրդը, այսօր այնպես է ստացվել տեղեկատվական դաշտը այնպիսին է, որ վերնագրերը ավելի մեծ նշանակություն ունեն, քան բովանդակությունը, թե մեջը ինչ ես գրել։ Հենց դուք՝ լրագրողները, երևի կարծում եմ դա ավելի լավ գիտեք։ Վերնագիրը կարող է որևէ կապ չունենա հոդվածի բովանդակության հետ, բայց այդ վերնագիրը կանխորոշի ընկալումը այդ ամբողջ հոդվածի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը սա փայլուն է հասկանում, իր մասնագիտությունը սա է։ Իր մասնագիտությունը դիվանագիտությունը չի, խաղաղությունը չի, պատերազմը չի, որովհետև խաղաղությունը ձախողվել է և պատերազմում է ձախողվել, բայց այն ինչ ասում եմ լավ է անում, իսկապես լավ է անում։ Ամեն մի խաչմերուկում տուպիկ էլ է լինում, ճիշտ է, ինքը նկարել է տուպիկը, բայց վաճառում է մեր հանրությանը որպես խաչմերուկ։ Սա է, այստեղ բան չկա, չէ, այս քարտեզը, այդ տուպիկն է։
- Հիմա մենք գործ ունենք ակտիվ փոփոխության ընթացքում գտնվող աշխարհի հետ։ Ոչ մեկը չի կարող ասել հստակ, թե ինչ է լինելու, բայց ուղղությունը հասկանալի է մոտավորապես ուր է գնում, եթե լինեն փոփոխություններ, ապա ինչպիսի փոփոխություններ են լինելու․ սա քիչ թե շատ հասկանալի է։ Եվ այս ընթացքում քայլեր անել, որոնք անվերադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթացին հիմարություն է։
- Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը, որովհետև հիմա եթե Մինսկի խումբը լուծարվի այլևս չափազանց դժվար կլինի նոր այդ կարգի ֆորմատ ունենալ, միջազգային ֆորմատ ունենալ։ Հիմա այսօրվա վիճակում Մինսկի խումբը քեզ ինչո՞վ է խանգարում, մի հատ հասկանանք էլի, ինչ-որ մի տեղին զո՞ռ է հասցնում, Մինսկի խումբը կա, ստեղծվել է, բանակցային ֆորմատ էր, թող մնա, եթե ստեղծվի այլ կարգի աշխատող բանակցային ֆորմատ, հետո սա լուծարի։
- Պրոցեսի ընթացքում քիչ թե շատ խաղաղապահները իրենց ֆունկցիաները վատ չէին անում, լավ էին անում սկզբնական շրջանում, այնքան ժամանակ մինչև մենք չենք ասել, որ ճանաչում ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Հենց դա ասել են, պրոբլեմները սկսվել է և բնականաբար պետք է սկսվեր։ Այդ պահին ի՞նչն էր քեզ ստիպում, որ դու գնաս Պրահայում մի թուղթ ստորագրես, որ Շառլ Միշելը ասի՝ այս ինչ լավ տղա է։ Ու՞ր է հիմա Շառլ Միշելը, դուք չեք տեսնում, որ Եվրոպայի առաջնորդների կալիբրն է փոխվել։ Այդ մարդիկ պաշտոնից հեռանալուց հետո անհետանում են, կորում են, չկան։ Դրա համար այս ֆորմատը, այո պետք է պահել, հատկապես այսօրվա անորոշությունների ֆոնի վրա։ Կրկնում եմ, այսօր մեզանից ոչ հաց է ուզում, ոչ ջուր է ուզում, ի՞նչ եք ուզում այդ Մինսկի խմբից։
- Ադրբեջանի պահանջն է, լավ, Ադրբեջանը պահանջում է, դու չես համաձայնում, ուրեմն մնում է Մինսկի խումբը։ Իսկ դուք մտածում եք, թե Ադրբեջանի բոլոր պահանջները Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի: Այդ դեպքում ի՞նչ բանակցություններ, ի՞նչ բան։ Ասա՝ չոքած եմ, կարաս նստես, ինչ ուզես, կանեմ: Ամբողջ Հայաստանը մեծ միջանցք սարքեք, էդ ճամփի վրա են։ Զանգեզուրով միջանցքից են չէ՞ խոսում, Հայաստանը միջանցք սարքեք։ Այդ ճանապարհի վրա ենք, մեծ միջանցք՝ Մեղրիից մինչև Ամասիա։ Օքե՞յ եք դրա հետ, եթե մեր ժողովուրդը դրա հետ օքեյ է, ի՞նչ ասեմ, գնանք։