22 Փտր
2025
-2.9° c ԵՐԵՎԱՆ
-5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու ԱՄՆ նոր վարչակազմի ծրագրերն անընդունելի են, Թուրքիան դա թույլ չի տա․ Էրդողան

Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու ԱՄՆ նոր վարչակազմի ծրագրերն անընդունելի են, Թուրքիան դա թույլ չի տա․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, որ Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու ԱՄՆ նոր վարչակազմի ծրագրերն անընդունելի են, և Թուրքիան դա թույլ չի տա․ գրում է ТАСС գործակալությունը։

«Մենք վճռականորեն շեշտել ենք, որ երբեք թույլ չենք տա Իսրայելի կողմից հրահրված ամերիկյան վարչակազմի անմարդկային, անօրինական ծրագրերի իրականացումը, որի նպատակն է մեր Գազայի եղբայրներին վտարել իրենց հայրենիքից»,- ասել է Էրդողանը խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում ունեցած ելույթի ժամանակ։