
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահն ազատ են արձակվել. ՆԳՆ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահն ազատ են արձակվել. տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Վարդան Ղուկասյանը պատրաստվում է մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին, որոնք կկայանան մարտի 30-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը։