
Բաքվում դատական ֆարսի ժամանակ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել
Բաքվում շարունակվում է ապօրինի պատանդառված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվում դատական ֆարսի ժամանակ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել։ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել խոսքով՝ նշելով, որ հակամարտությունը հրահրել են ԽՍՀՄ հատուկ ծառայությունները, իսկ կոնֆլիկտի կողմերը դրա զոհերն են:
Դատական շինծու գործով հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին և կսկսվի Արկադի Ղուկասյանի հարցաքննությամբ։