
ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների նոր հանդիպման մասին
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին. РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Գոյություն ունի սկզբունքային պայմանավորվածություն՝ անցկացնել համապատասխան համապարփակ խորհրդակցություններ։ Պետք է տեղեկություններ ստանալ, թե այս մակարդակում ամերիկյան կողմից ով է հանդես գալու որպես մեր զրուցակից։ Մենք ամերիկացիներին հաստատել ենք մեր պատրաստակամությունը հնարավորինս արագ սկսելու այս աշխատանքը։
Այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին»,-հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Դիվանագետի խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա երրորդ երկրում, հստակ վայրն այժմ համաձայնեցվում է։