20 Ապր
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որոշել ենք Էդգար Ղազարյանի պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Որոշել ենք Էդգար Ղազարյանի պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։ «Հաջողության» դեպքում այն հետագայում կարող է կիրառվել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործնականում ցանկացած անձի նկատմամբ։

Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։

Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով։

Իրավապաշտպաններ՝

Արսեն Բաբայան

Սերգեյ Հարությունյան

Վարազդատ Հարությունյան

Վահան Հովհաննիսյան

Ռուբեն Մելիքյան» , – ասվում է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ