
Դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը
Դատարանը հրապարակել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գործով վճիռը․ տեղեկացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ» , – ասաց Մելիքյանը։
Մելիքյանը հավելեց, որ իրենք մտադիր են բողոքարկել վճիռը։