20 Ապր
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծ

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծ

Իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցությունը նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը ԱՄՆ-ում գործող FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքի ճշգրիտ պատճենն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Այն (օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը) արդեն նախաձեռնվել է: Հաջորդ շաբաթ մենք կսկսենք վերանայել նախագիծը: Բոլորը կտեսնեն, որ սա ճշգրիտ թարգմանությունն է (Ամերիկյան օրենքի): Եթե ​​որևէ մեկը բողոք ունի տեքստի որևէ բառի, կետի կամ ստորակետի վերաբերյալ, թող դիմի Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ասի այն, ինչ իրեն դուր չի գալիս ամերիկյան համակարգում»,- ասել է Պապուաշվիլին։

Ռազմագերիներ