19 Ապր
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի դեմ կիրառված մի շարք պատժամիջոցներ

ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի դեմ կիրառված մի շարք պատժամիջոցներ

Եվրամիության երկրները երկուշաբթի դադարեցրել են Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցներ․ հայտնում է Reuters գործակալությունը։

Պատժամիջոցների կասեցումը վերաբերում է էներգետիկայի, բանկային և տրանսպորտի ոլորտներին։ Դրանք ուժի մեջ կմտնեն անմիջապես։ Եվրոպացի առաջնորդները սկսել են վերանայել պատժամիջոցների վերաբերյալ իրենց մոտեցումը այն բանից հետո, երբ Սիրիայի ապստամբական ուժերը դեկտեմբերին պաշտոնանկ արեցին երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին։

Երկուշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են դադարեցնել նավթի, գազի և էլեկտրաէներգիայի և տրանսպորտի ոլորտի պատժամիջոցները: Նրանք նաև դադարեցրել են հինգ բանկերի ակտիվների սառեցումը և թեթևացրել են Սիրիայի կենտրոնական բանկի նկատմամբ սահմանափակումները։

 

Ռազմագերիներ