
30 երկիր պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին. Մակրոն
Մոտ 30 եվրոպական երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել նման գործարքի, անվտանգության այս կամ այն տեսակի երաշխիքներ տրամադրելու համար», – ասել է նա:
Մակրոնը հավելել է, որ այս պետությունները ԱՄՆ-ից «համերաշխության ազդանշան» են ակնկալում, եթե Ռուսաստանը խախտի պայմանավորվածությունները։