
Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները մնում են անպատասխան․ ԱԳՆ խոսնակ
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը․ «Ազատության»-ը փոխանցել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», – նշել է նա: