05 Մայ
2025
17.4° c ԵՐԵՎԱՆ
9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվի դատական ֆարսի ժամանակ

Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվի դատական ֆարսի ժամանակ

Հացադուլի մեջ գտնվող, ապօրինի պատանդառված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվում ընթացող դատական ֆարսի ժամանակ։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի դատարանի կազմը բացարկելու միջնորդությունը անհիմն էր ճանաչել և թողել առանց քննության: Այդ որոշումից հետո Վարդանյանն ընդմիջում է խնդրել՝ ինքնազգացողությունը վատ լինելու պատճառով, ինչից հետո նիստը շարունակվել է։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել իրեն առաջադրված շինծու մեղադրանքների վերաբերյալ հարցերին։

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 4-ին։

Ռազմագերիներ