27 Փտր
2025
-1.9° c ԵՐԵՎԱՆ
-12.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Թուրքիայում

ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Թուրքիայում

Ռուս և ամերիկացի դիվանագետները հինգշաբթի կհանդիպեն Ստամբուլում երկկողմ հակասությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

Լավրովը նշել է, որ կողմերը կբանակցեն ԱՄՆ-ում ռուս դիվանագետների և Ռուսաստանում նրանց ամերիկացի գործընկերների համար ավելի լավ պայմանների ստեղծման շուրջ։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ստամբուլի բանակցությունները, որոնք կհաջորդեն փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին և փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպմանը, «ցույց կտան, թե որքան արագ և արդյունավետ կարող ենք առաջ շարժվել»։