
Զելենսկին ուրբաթ կայցելի Սպիտակ տուն՝ ստորագրելու օգտակար հանածոների մասին համաձայնագիրը. Թրամփ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ կայցելի Սպիտակ տուն՝ ստորագրելու համար երկար սպասված հանքային գործարքը, որը երկու երկրներին սերտորեն կապելու է երկար տարիներ շարունակ․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր երկրորդ նախագահական ժամկետի կաբինետի առաջին նիստի սկզբում։
ԱՄՆ նախագահը գործարքը «շատ կարևոր համաձայնություն» է անվանել:
Թրամփը սպասվող գործարքը, որն ԱՄՆ-ին հնարավորություն կտա մուտք գործել Ուկրաինայում հազվագյուտ հողային հանքավայրեր, ներկայացրել է իբրև Կիևի՝ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի օրոք արդեն ուղղված ռազմական նպատակների համար ԱՄՆ օգնությունը հատուցելու հնարավորություն:
«Նախորդ վարչակազմը մեզ շատ վատ դրության մեջ է դրել, բայց մենք կարողացանք գործարք կնքել, որով պատրաստվում էինք հետ ստանալ մեծ գումարները»,- ասել է Թրամփը։