05 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայի վարչապետը ԱՄՆ-ին կոչ է անում անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի վարչապետը ԱՄՆ-ին կոչ է անում անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կրկնել է Ուկրաինային ամերիկյան անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր կոչը։ Ըստ Սթարմերի՝ այս քայլով նրանք կկարողանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետ պահել Ուկրաինա կրկին ներխուժելուց․ գրում է BBC-ն։

Հիշեցնենք, որ այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը կհանդիպեն Սպիտակ տանը․ բանակցությունների առանցքը կլինի Ուկրաինան։ Այս առնչությամբ՝ Թրամփը հայտարարել է, թե Եվրոպան է, որ պետք է ապահովի Ուկրաինային անվտանգության երաշխիքներով, և որ Վաշինգտոնի ներգրավվածության երաշխիք չի լինի։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ կայցելի Օվալաձև գրասենյակ՝ Ուկրաինայի հանքային պաշարները կիսելու վերաբերյալ «շատ մեծ» համաձայնագիր ստորագրելու համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ