
Օջալանը կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքերը
Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ է արել վայր դնել զենքը և լուծարել ՔԱԿ-ը: Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Իր ուղերձում նա կոչ է արել դադարեցնել թուրքական պետության դեմ զինված պայքարը։
Օջալանը քրդերին խորհուրդ է տվել քրդական խնդրի խաղաղ կարգավորման կոնգրես անցկացնել։
«Մեր գլխավոր նպատակը միշտ եղել է հասնել կարգավորման դեմոկրատական ուղիով: Առաջարկում եմ Քրդստանի Աշխատավորական կուսակցության անդամներին գարնանը մասնակցել քրդական կարգավորման հարցով կոնգրեսին, որպեսզի դրանում կայացվի զինված պայքարի առավելագույնս հնարավոր դադարեցման մասին որոշում, որին փոխարինելու կգա դեմոկրատական խաղաղ քաղաքականությունը։ Ես ինձ վրա եմ վերցնում զինաթափման այս կոչի պատմական պատասխանատվությունը։ Համագումար անցկացրեք և պետությանն ու հասարակությանն ինտեգրվելու վերաբերյալ որոշումներ կայացրեք: Բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքը, իսկ ՔԱԿ-ը պետք է լուծարվի»,- ասված է Օջալանի հայտարարության մեջ, որը Թուրքիայի կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ ընթերցել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Սիրի Օնդերը։