28 Փտր
2025
-2.9° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նախագահը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

Իրանի նախագահը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

Իրանը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ բանակցություններից, սակայն չի պատրաստվում դրանք վարել իր համար ոչ շահավետ պայմաններով։ Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ոմանք ասում են, որ մենք այլ ընտրություն չունենք, քան ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղան նստելը։ Բայց մենք չէինք էլ պնդում, որ չենք խոսելու։ Մենք միայն ասել ենք, որ չենք պատրաստվում ստորանալ ավազակների առաջ»,-նշել է Փեզեշքիանը։

Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ բանակցությունների տրամաբանությունն իսկ խախտվում է, երբ մի կողմին առաջարկում են վայր դնել զենքը` իմանալով, որ մյուսը ցանկացած պահի կարող է հարված հասցնել:

Հիշեցնենք, որ նախօրեիին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքը չի քննարկելու, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է առավելագույն ճնշման քաղաքականությունը:

Նա նաև հստակեցրել էր, որ Լավրովը Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանին ամերիկյան կողմից որևէ ուղերձ չի փոխանցել: