03 Ապր
2025
11.3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարևանների հետ սերտ համագործակցությունը կօգնի չեզոքացնել պատժամիջոցները․ Փեզեշքիան

Հարևանների հետ սերտ համագործակցությունը կօգնի չեզոքացնել պատժամիջոցները․ Փեզեշքիան

Հարևանների հետ սերտ համագործակցությունը և միջազգային համաձայնագրերի օգտագործումը կօգնեն Իրանին հաղթահարել տնտեսական մարտահրավերները և չեզոքացնել պատժամիջոցները․ այս մասին «Tasnim» իրանական լրատվական գործակալության հետ զրույցում ասել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Փոխգործակցությունը, առևտուրը և համագործակցությունը տարածաշրջանի երկրների, տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն, ԱՄՆ պատժամիջոցները հաղթահարելու արդյունավետ միջոց են, և մենք կդիմակայենք այդ մարտահրավերներին ուժով, արժանապատվությամբ և պատվով»,- ասել է Իրանի առաջնորդը։

Նա օրենսդիրներին և քաղաքացիներին կոչ է արել աջակցել ներկայիս վարչակազմին տնտեսական խնդիրների և էներգետիկ անհավասարակշռության լուծման գործում:

«Եթե մենք միավորվենք, կարող ենք անհրաժեշտ պայմաններ ստեղծել մեր երկրում արտադրողների, արդյունաբերողների, կառավարիչների և տաղանդավոր մարդկանց հետ միասին խնդիրները լուծելու համար», – ավելացրել է նա:

Ռազմագերիներ