
Թող այն կառավարությունները, որոնք ապավինում են ԱՄՆ-ին և Եվրոպային, նայեն Ուկրաինայի ներկայիս վիճակին. Խամենեի
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից առաջին դասն այն է, որ արևմտյան պետությունների և նրանց խամաճիկ հանդիսացող երկրների աջակցությունը պատրանք է. այս մասին X-ում գրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Բոլոր կառավարությունները պետք է սա հասկանան։ Թող այն կառավարությունները, որոնք ապավինում են ԱՄՆ-ին և Եվրոպային, նայեն Ուկրաինայի ներկայիս վիճակին»,- գրել է Խամենեին։
Նա հիշեցրել է 2022 թվականի մարտի 1-ի իր հայտարարությունը, որում ասում էր, որ «Ուկրաինայի ճգնաժամի հիմնական պատճառն ԱՄՆ քաղաքականությունն է», և Ուկրաինան «այդ քաղաքականության զոհն է»։