03 Մար
2025
3.2° c ԵՐԵՎԱՆ
-1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին 7 ղեկավարների և ևս 8 հայ գերիների շինծու դատավարությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ցուցմունք են տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ինչպես նաև երկու գերիներ՝ Էրիկ Ղազարյանն ու Վասիլի Բեգլարյանը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Լևոն Մնացականյանը խոսել է նաև 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին։

Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 6-ին։