
Արայիկ Հարությունյանը ցուցմունքում «նշել է, որ Փաշինյանը իրեն հնարավորություն չի տվել կապվել Ալիևի հետ և դադարեցնել պատերազմը»․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Այսօր Բաքվում շարունակված Արցախի ռազմաքաղաքական նախկին 7 ղեկավարների նկատմամբ դատական ֆարսի ընթացքում ցորւցմունք է տվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։
Անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատական նիստին, ըստ Apa.az-ի՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իբր «ցանկացել է նամակ ուղարկել» Ադրբեջանի նախագահին պատերազմը դադարեցնելու մասին, սակայն Հայաստանի վարչապետը չի տվել այդ հնարավորությունը: