
Հայաստանը Իրանի դեմ գործողություններում չի ներգրավվի. Փաշինյանի հարցազրույցի առանցքային կետերը
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստաընկերությանը։ Հարցազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև.
- Հայաստանի և Իրանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա և դրա վրա հիմնված զարգացումը պահում են բնական ուղեծրի վրա։
- Մեր հարաբերությունները Իրանի հետ զարգանում են քաղաքական երկխոսության, տնտեսական գործակցության և առևտրաշրջանառության մակարդակներում։
- Մեր տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը զարգացման իր մոդելը, քաղաքական իր տեսլականն ունի։ Հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքին։
- Հայաստանը Իրանի Հանրապետության դեմ գործողությունների մեջ չի ներգրավվի։ Մենք զգայուն ենք միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար։
- Մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի նկատմամբ: Համոզված եմ, որ Իրանի և երրորդ երկրների հարաբերություններում չկա սպառնալիք ՀՀ-ի նկատմամբ:
- ՀՀ-ն բոլոր գործընկերների հետ զարգացնում է հարաբերությունները, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները նորություն չեն։ Մեր բոլոր հարաբերություններում փորձում ենք հաշվի առնել մեր տարածաշրջանային շահերը։
- ՀՀ-ն բոլոր գործընկերների հետ զարգացնում է հարաբերությունները, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները նորություն չեն։ Մեր բոլոր հարաբերություններում փորձում ենք հաշվի առնել մեր տարածաշրջանային շահերը։
- Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ կա երկու հոդված, որոնք դեռ չենք կարողանում համաձայնեցնել։
- Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումը շատ կարևոր թեմա է։
- ՀՀ-ի համար անընդունելի է երրորդ երկրների ներկայությունը Ադրբեջանի հետ կոմունիկացիաներում։
- Այն պայմանները, որ Իրանն առաջարկում է Ադրբեջանին, նույնը կարող ենք առաջարկել նաև մենք։