09 Մար
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որը կարող է գերիների վերադարձի խնդիրը լուծել․ Փաշինյանի հայտարարությունները ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որը կարող է գերիների վերադարձի խնդիրը լուծել․ Փաշինյանի հայտարարությունները ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ

Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առավել ուշագրավ հայտարարությունները ներկայացնում ենք ստորև․

1․ Բացի հայտարարություններից մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև ․կարծում ենք, որ դա է այն գործողությունը և խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում գերիների վերադարձի խնդիրը լուծել։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլև Հայաստանի Հանրապետության պետական շահերի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի վրա, այո, այդ թվում համաչափորեն խելամիտ ձևով կենտրոնանալ, այդ թվում մեկ անձերի խնդիրների լուծման վրա։

2. Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է և մեծ հավանականությամբ նպաստ կբերի [գերիների-խմբ] խնդրի լուծմանը:

3. Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ: Մեր դիվանագիտությունն առաջնորդվում է չվնասելու սկզբունքով:

4. Արդեն մի քանի 100 քաղաքացիներից իրական Հայաստանի մասին քննարկումներին մասնակցելու հայտեր ենք ստացել։ Իմ պլանը հետևյալն է, որ մենք հաջորդ չորեքշաբթի օրը, երբ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից ազատ կլինենք՝ կհրավիրենք քննարկումները, իսկ մարզային այցերը կլինեն ոչ աշխատանքային օրերին։ Այս պահին տեսանելի բոլոր չորքշաբթիներին նշանակված են հանդիպումներ և նաև մարզային հանդիպումների գրաֆիկը ևս ճշգրտվում է։

Ռազմագերիներ