09 Մար
2025
17.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լաթաքիայում 2 հայի սպանության դեպքի մասին նոր մանրամասներ են տարածվել

Լաթաքիայում 2 հայի սպանության դեպքի մասին նոր մանրամասներ են տարածվել

Լաթաքիայում այսօր զոհված հայերը ոչ թե պատահական կրակոցների զոհ էին (ինչպես նախապես հայտարարվել էր),  այլ նրանց սպանել են։  «Արևելք»-ը, Լաթաքիայի իր աղբյուրից տեղեկացավ, որ հայր և որդի Բուտրոսներին Լաթաքիա վերադառնալուց կանգնեցրել և  կրակելով  սպանել են։

«Թե բախումներին մասնակից ո՛ր կողմն է սպանել՝ առայժմ հայտնի չէ։ Մեր տեղեկություններով Բուտրոսները այն քչաթիվ հայերից են, որ ծնվել են  Ասադների ծննդավայր  Կարդահայում, և այդ գյուղի միակ հայ ընտանիքն են։ Սպանվածներից հոր ծեր ծնողները դեռևս բնակվում են Կարդահայում։  Բուտրոսները տուն ունեն նաև Լաթաքիայում, իսկ դեպքի ժամանակ վերադառնալիս են եղել քրիստոնեական Կասապ (ոչ՝ Քեսաբ) գյուղից։ Այսօր Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է նրանց հոգեհանգստյան արարողությունը, որից հետո հուղարկավորել են» ,- ասված է աղբյուրի հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ