09 Մար
2025
9.1° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը չի սպասելու ԱՄՆ-ից որևէ նամակի, մենք ի վիճակի ենք չեզոքացնել պատժամիջոցները. Ղալիբաֆ

Իրանը չի սպասելու ԱՄՆ-ից որևէ նամակի, մենք ի վիճակի ենք չեզոքացնել պատժամիջոցները. Ղալիբաֆ

Իրանն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի. այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

«Ես պետք է ընդգծեմ խորհրդարանի լիակատար պատրաստակամությունը՝ կյանքի կոչելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի՝ երկրի խնդիրների լուծմանը նվիրված ռազմավարությունները և նրա իմաստուն հանձնարարականները: Այաթոլլա Խամենեին ընդգծել է տնտեսական և կենսապահովման խնդիրների լուծման առաջնահերթությունը և միանշանակ հայտարարել, որ պետական ​​կառույցների հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի մարդկանց կենսապահովման խնդիրների լուծմանը։ Ուստի, խորհրդարանի և օրենսդիրների ուշադրության կենտրոնում կլինեն կենսապահովման խնդիրները, և մենք պետական ​​կառույցների միջև համախմբվածության պահպանումն այդ ջանքերի հաջողության պայման ենք համարում»,- ընդգծել է Ղալիբաֆը խորհրդարանի նիստի ժամանակ:Նա նշել է, որ

Մեկնաբանելով Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, Ղալիբաֆն ասել է, որ այս առումով պետք է նշել, որ ԱՄՆ նախագահի պահվածքն այլ երկրների հետ հարաբերություններում ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ հայտարարությունները պարզապես բանակցությունների ձգտելու կեղծ ցուցադրություն է։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ձգտում է պարտադրել իր պահանջները և զինաթափել Իրանին, ինչպես նշված է նրա ստորագրած ԱՄՆ քաղաքականության փաստաթղթում։

«Այսօր, ավելի քան երբևէ, պարզ է, որ պատժամիջոցների վերացումը հնարավոր է Իրանի ուժեղացմամբ և պատժամիջոցների չեզոքացմամբ։ Ուստի մենք ԱՄՆ-ից նամակներ չենք ակնկալում և կարծում ենք, որ օգտագործելով մեր հսկայական ներուժը և օգտվելով այլ երկրների հետ արտաքին հարաբերությունների ընդլայնման հնարավորություններից՝ կարող ենք հասնել մի դրության, որի դեպքում հակառակորդն այլ ելք չի ունենա, քան հանելու պատժամիջոցները»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ