10 Մար
2025
17.1° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայի օդանավակայաններում գործադուլը հազարավոր չվերթների չեղարկման պատճառ է դարձել

Գերմանիայի օդանավակայաններում գործադուլը հազարավոր չվերթների չեղարկման պատճառ է դարձել

Գերմանիայի օդանավակայաններում 24-ժամյա գործադուլը հազարավոր չվերթներ չեղյալ հայտարարելու պատճառ է դարձել, ավելի քան կես միլիոն ուղևոր ճանապարհորդելու հարցում դժվարություններ է ունեցել:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, գործադուլի պատճառը աշխատավարձերի բարձրացման պահանջն է:

Ուրբաթ Verdi արհմիության կողմից հայտարարված գործադուլն ազդում է երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մյունխենի, Բեռլինի և Դյուսելդորֆի 13 օդանավակայանի վրա: Երկրի ամենածանրաբեռնված Ֆրանկֆուրտի օդանավակայանի օպերատորը հայտարարել է, որ երկուշաբթի այնտեղից ուղևորատար չվերթներ չեն իրականանա, իսկ երեքշաբթի ևս հնարավոր են ուշացումներ և չեղարկումներ։

Ֆրանկֆուրտում երկուշաբթի նախատեսված 1,116 մուտքային և ելքային չվերթներից արդեն իսկ չեղարկվել է 1,050-ը, և այդ թիվն, ամենայն հավանականությամբ, կաճի. հայտարարել է Fraport (FRAG.DE) ընկերության խոսնակը։

Ռազմագերիներ