
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպի համար
Զելենսկին ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի համար՝ նամակ ուղարկելով ԱՄՆ նախագահին․ Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
«Զելենսկին նամակ է հղել նախագահին։ Նա ներողություն է խնդրել այն ամբողջ միջադեպի համար, որը տեղի է ունեցել օվալաձև աշխատասենյակում։ Կարծում եմ, որ դա կարևոր քայլ էր, և մեր թիմերի, ինչպես նաև ուկրաինացիների և եվրոպացիների համար, որոնք նույնպես կապված են այս քննարկման հետ։
Կարծում եմ, որ Թրամփի հետ բուռն հանդիպման համար ներողություն խնդրելը առաջընթաց էր»,- ասել է Ուիթկոֆը։