Որևէ տարօրինակ կամ դարակազմիկ երևույթ չկա. Դավիթ Բաբայանը` ռուս խաղաղապահների հրամանատարի և Հասանովի հանդիպման մասին
Արցախում տեղակայված
ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Կիրիլ Կուլակովը Բաքվում
հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Հանդիպման
ընթացքում վերջինս խոսել է հայկական կողմի «սադրանքների թվի աճի» մասին։
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նորմալ գործընթաց է
որակում պաշտոնյանների հանդիպումը և հավելում, որ այսպիսի հանդիպումներ հաճախ են տեղի
ունենում։
«Ե’վ Ադրբեջանի, և՛ Հայաստանի,
և՛ մեր համապատասխան կառուցների ղեկավարների հետ հանդիպում միշտ էլ լինում է, այստեղ
որևէ տարօրինակ կամ դարակազմիկ երևույթ չկա։ Նման
հանդիպումները կարևոր են։ Թե՛ ՀՀ Պաշտպանության նախարարի հետ են նման հանդիպումներ տեղի ունենում,
թե՛ Ադրբեջանի, թե՛ Արցախի ղեկավարության, և դա նորմալ է։ Եթե այդ հանդիպումը ինչ-որ
մի լավ բանի կբերի, ապա շատ ավելի լավ»,-ասաց Բաբայանը։