12 Մար
2025
7.3° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայրամովը ղազախ գործընկերոջը բողոքել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում ՀՀ-ի դիրքորոշումից

Բայրամովը ղազախ գործընկերոջը բողոքել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում ՀՀ-ի դիրքորոշումից

Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ։

Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հարցերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրավիճակը, մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղազախական ռազմավարական գործընկերության քաղաքական, տնտեսական, առևտրի, տրանսպորտի և կապի, հումանիտար ասպեկտների շուրջ։ Օրակարգում ընդգրկված էին նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ տեղեկության՝ ղազախական կողմը տեղեկացվել է նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Բարձր է գնահատվել ղազախական կողմի շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին, ինչպես նաև նշվել է, որ չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված հաջողություններին, «հիմնարար խնդիրը մնում է Հայաստանի Սահմանադրության» և իբր «մի շարք օրենսդրական ակտերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը, ինչպես նաև Մինսկի խմբի պահպանման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը»։

Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունները ստորագրել են 2025-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

Ռազմագերիներ