
Ձերբակալել են օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք ծառայություն էին մատուցում Արթուր Վանեցյանին. Արսեն Բաբայան
Քիչ առաջ, արդեն 5-րդ անգամ, ձերբակալեցին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին․ գրում է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Ուղիղ եմ ասում, սա ոստիկանության կողմից կատարվող հանցագործություն է․․․», – գրել է իրավապաշտպանը։
«Փողոցից ուղղակի ձերբակալել ու տարել են` հավանաբար ապօրինի զենք պահելու կասկածանքով», – ABC media-ի հետ զրույցում տեղեկացրեց Արթուր Վանեցյանի փաստաբան Բաբայանը։