
Նորից ապօրինի զենքի կասկածանք, կրկին զենք չգտան․ ձերբակալվածները ազատ կարձակվեն․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․
«Դե ինչ, պարզվեց նորից ապօրինի զենքի կասկածանք, նորից ապօրինի զենք չգտան…
Քիչ հետո տղերքն ազատ կարձակվեն»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալել էին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։
Փողոցից ուղղակի ձերբակալել ու տարել են` հավանաբար ապօրինի զենք պահելու կասկածանքով. ABC media-ի հետ զրույցում տեղեկացրել էր Արթուր Վանեցյանի փաստաբան Արսեն Բաբայանը։