16 Ապր
2025
7.1° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն հետ է գրավել Կուրսկի մարզի առանցքային նշանակության քաղաքներից մեկը

ՌԴ-ն հետ է գրավել Կուրսկի մարզի առանցքային նշանակության քաղաքներից մեկը

ՌԴ զինված ուժերը հայտարարել են, որ հետ են գրավել Կուրսկի մարզի առանցքային կարևորություն ունեցող քաղաքներից մեկը՝ Սուջան․ գրում է BBC-ն։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ սա Ուկրաինային գրավյալ տարածքներից դուրս մղելու օպերացիայի վերջին փուլն է, իսկ Ուկրաինայի բանակի ղեկավար Ալեքսանդր Սիրսկին նշել է, որ իր զորքերի մի մասը դուրս է գալիս Կուրսկից։

Հիշեցնենք, որ Պուտինը չորեքշաբթի անսպասելի այցելել է Կուրսկ։ Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ պաշտոնյաները մեկնում են Ռուսաստան՝ քննարկելու Ուկրաինայում հնարավոր 30-օրյա հրադադարի մասին ծրագիրը։

 

Ռազմագերիներ