13 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկողնային պարագաներ, սնունդ, հիգիենայի պարագաներ․ Արցախ մտած ռուսական բեռի պարունակությունը

Անկողնային պարագաներ, սնունդ, հիգիենայի պարագաներ․ Արցախ մտած ռուսական բեռի պարունակությունը

Սեպտեմբերի 12-ին Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք
գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության
հումանիտար բեռներով:

1000 մթերային փաթեթ, որոնցից յուրաքանչուրում
առկա է ձեթ, շաքարավազ, ալյուր, մակարոն, հնդկաձավար, կորեկ, սպիտակաձավար, վարսակի
փաթիլներ և մսի պահածո։

Անկողնային պարագաներ՝ 270 փաթեթ, որոնցից
յուրաքանչյուրում առկա է սպիտակեղեն, բարձ և ծածկոց։

Հիգիենայի պարագաներ՝ 200 փաթեթ, որոնցից յուրաքանչյուրում կան
ատամի խոզանակներ, օճառ։

Մանկական փաթեթներ՝ 192 հատ, յուրաքանչյուրում՝ վիտամիններ, ձկան
յուղ, ատամի խոզանակ, մանկական խյուս։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026