
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները այսօր կանչվել են Իրանի Արտաքին գործերի նախարարություն․ նրանց բողոք է ներկայացվել՝ այս երեք եվրոպական պետությունների կողմից՝ ԱՄՆ-ի հետ համատեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեխանիզմը չարաշահելու և Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ փակ նիստ անցկացնելու կապակցությամբ․ գրում է Mehr գործակալությունը։
Դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ՝ նախարարության Միջազգային խաղաղության և անվտանգության վարչության գլխավոր տնօրեն Հասանինեջադ Փիրքուհիի նախաձեռնությամբ։
Երեք երկրների դեսպանները հանդիպման ընթացքում նշել են, որ Իրանի բողոքը կհաղորդեն իրենց մայրաքաղաքներին։