13 Մար
2025
12.1° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության պայմանագրի տեքստը հոդված-հոդված առանձին, հրապարակվել է, չի կարելի  ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ․ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի տեքստը հոդված-հոդված առանձին, հրապարակվել է, չի կարելի ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարևոր իրադարձություն է: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Տեքստի հրապարակման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել, թե ինչպիսին է: Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և, ըստ էության, հոդված-հոդված առանձին, այսպես, թե այնպես հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ»,- ասել է նա:

Անդրադառնալով համաձայնագիրը ստորագրելու ժամկետներին, Փաշինյանն ասաց. «Մենք արդեն արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների ու տեղի մասին: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ են քննարկումներ սկսել: Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք մերն ունենք, ենթադրում եմ, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք այդ պատկերացումները մոտեցնել»:

Ռազմագերիներ