14 Մար
2025
12.4° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճանապարհ տալու ենք, այո՛․ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

Ճանապարհ տալու ենք, այո՛․ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

  • Պայմանագրի դրույթները չեն մնացել անփոփոխ, դրանք զարգացել են։ Չնայած դրանք մեր նախընտրած լավագույն տարբերակը չեն, այնուամենայնիվ, դրանք ձևավորված են այնպես, որ ընդունելի լինեն։
  • Ժամկետների վերաբերյալ այս պահին որևէ հստակ հայտարարություն չեմ կարող անել, սակայն մենք պատրաստ ենք բանակցությունները սկսելու՝ տեղն ու ժամը որոշելու շուրջ։
  • Պայմանագրում նշված է՝ կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն իրենց ընդհանուր սահմանի երկայնքով։
  • Ոչ միայն չեմ բացառում, այլև հստակ նշում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել ճանապարհները։ Ճանապարհ տալու ենք, այո՛։ Ինչպե՞ս՝ ծանոթացեք իմ հոդվածին։
  • ՀՀ Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի ներկայացնում Ադրբեջանի կամ այլ պետությունների նկատմամբ։ Հակառակը՝ Ադրբեջանն է նման պահանջներ ներկայացնում։ Խաղաղության պայմանագրում մենք կփորձենք գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ և կքննարկենք Ադրբեջանի սահմանադրության մեջ առկա՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները։ Այս հարցերը լուծված են պայմանագրի առնվազն երեք կետով։
Ռազմագերիներ