13 Մար
2025
12.1° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա․ Փաշինյան

Արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա․ Փաշինյան

Խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա․ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ABC media-ի հարցին, թե այսօր Ադրբեջանից նշել են, որ խաղաղության պայմաններից մեկն էլ պիտի լինի Բաքվում տեղի ունեցող դատավարության հարցով իրենց հետ գործակցելը։

«Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերվում Ադրբեջանին։ Դա է պայմանագրի էությունը և ցանկացած իրադրության առումով կարելի է նման մեկնաբանություններ անել։ Բայց էլի եմ ասում, խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերվում է կողմերից մեկին»,-ասել է նա։

Հարցի երկրորդ մասին՝ թե Ադրբեջանը պահանջում է արտահանձնել Արցախյան պատերազմների մասնակիցներին ու այսպես կոչված «ռազմական հանցագործներին», Փաշինյանն ասել է, որ արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա:

Ռազմագերիներ